Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գազը «գնա՞ց»

Գազը «գնա՞ց»
08.10.2015 | 16:29

Ռուսական «Գազպրոմ»-ը ժամանակավորապես հետաձգում է իր մեծամասշտաբ ծրագիրը Թուրքիայի հետ: Վերջին օրերին երկու երկրների միջև լարվածություն է առաջացել Սիրիայի պատերազմի պատճառով: Ռուսաստանն արդեն երկու անգամ խախտել է Թուրքիայի օդային սահմանը, ինչը վրդովեցրել է Անկարային: «Գազպրոմ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը առանց ժամկետներ նշելու տեղեկացրել է՝ 4 խողովակներից առաջինի կառուցումը կսկսվի կողմերի միջև համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ակնկարկելով՝ ուշացումը ողբերգություն չէ, և հորդորելով քաղաքական ենթատեքստեր չփնտրել:
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ճապոնիա ուղևորվելու ճանապարհին լրագրողների հետ խոսել է նաև Ռուսաստանի հետ համատեղ էներգետիկ նախագծերի ապագայի և գազի գնման այլընտրանքային տարբերակ գտնելու մասին՝ հայտնում է Milliyet-ի կայքը։ Նա նշել է, որ Թուրքիան ռուսական գազի թիվ մեկ օգտագործողն է և սպառնացել է Սիրիայում ՌԴ գործողությունների պատճառով հրաժարվել ռուսական գազը գնելուց։ «Թուրքիան մեծ կորուստ կլինի Ռուսաստանի համար։ Եվ եթե պետք լինի, Թուրքիան կկարողանա գազ գնել այլ երկրներից ու այլընտրանք կգտնի»,- ասել է նա։ Անդրադառնալով Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող Աքքույու ատոմակայանի հարցին՝ Էրդողանը հայտարարել է. «Այդ թեման հետաքրքրում է նաև Ռուսաստանին։ Եթե ԱԷԿ-ը չկառուցի Ռուսաստանը, կկառուցի ուրիշ մեկը։ Ռուսներն այնտեղ 3 մլրդ դոլար են ներդրել։ Այդ պատճառով էլ նրանց ավելի է հետաքրքրում»։ Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից «գեղեցիկ քայլ չէ» բարձրագույն մակարդակով համագործակցող հարևան երկրի օդային տարածքի հանդեպ ոտնձգությունը:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ